Պայմաններ և դրույթներ

Հրապարակված՝
2026 թ. փետրվարի 18
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝
2026 թ. փետրվարի 18
Վերջին թարմացումը՝
2026 թ. հոկտեմբերի 9

1. Պայմանների ընդունումը

«ԵՐԹ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Yert», «մենք», «մեզ» կամ «մեր») կողմից տրամադրվող ցանկացած ծառայություն, ներառյալ մեր հավելվածները, կայքերը և հարակից ծառայությունները (միասին՝ «Ծառայությունները»), օգտագործելով կամ դրանք մուտք գործելով՝ դուք համաձայնում եք ընդունել սույն Պայմաններն ու դրույթները (այսուհետ՝ «Պայմաններ»)։ Եթե դուք համաձայն չեք սույն Պայմաններին, մի՛ օգտագործեք մեր Ծառայությունները։

2. Ծառայությունների նկարագրությունը

Yert-ը տրամադրում է շարժունակության և ճամփորդության ծառայությունների միասնական հարթակ, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ հանրային տրանսպորտի իրական ժամանակի տեղեկատվությունը, երթուղիների պլանավորումը, ճամփորդությունների ամրագրումը և հարակից գործառույթները։ Մեր Ծառայությունները նախատեսված են օգտատերերին քաղաքներում կողմնորոշվելու և տրանսպորտի տարբեր տեսակներով ճամփորդությունը պլանավորելու հարցում աջակցելու համար։

3. Տոմսերի առաքում

Yert Travel-ը (travel.yert.app) վաճառում է էլեկտրոնային ավտոբուսային տոմսեր։ Տոմսերը տրամադրվում են միայն էլեկտրոնային եղանակով․ ֆիզիկական առաքում չի իրականացվում, և առաքման վճար չի գանձվում։

Վճարման հաստատումից և փոխադրողի կողմից տոմսը դուրս գրվելուց հետո, որպես կանոն՝ մի քանի րոպեի ընթացքում՝

  • տոմսը հասանելի է դառնում ձեր Հաշվում՝ travel.yert.app կայքի «Տոմսեր» բաժնում,
  • տոմսն ուղարկվում է ամրագրման ժամանակ ձեր նշած էլ. փոստի հասցեին։

Եթե չեք ստացել ձեր տոմսը, նախ ստուգեք «Տոմսեր» բաժինը և ձեր էլ. փոստի «Սպամ» թղթապանակը։ Եթե տոմսն այնտեղ չէ, կապվեք մեզ հետ՝ նշելով ամրագրման համարը, ստորև՝ «Կապ մեզ հետ» բաժնում նշված էլ. փոստի հասցեով կամ հեռախոսահամարով։

Եթե փոխադրողը չի կարողանում դուրս գրել ձեր տոմսը, վճարված գումարը վերադարձվում է՝ համաձայն Ճամփորդության գումարի վերադարձի քաղաքականության։

4. Օգտատիրոջ հաշիվները

Մեր Ծառայությունների որոշ գործառույթներ կարող են պահանջել Հաշվի ստեղծում։ Դուք պատասխանատու եք ձեր Հաշվի մուտքային տվյալների գաղտնիությունը պահպանելու, ինչպես նաև ձեր Հաշվի ներքո կատարվող բոլոր գործողությունների համար։ Դուք համաձայնում եք՝

  • Հաշիվ ստեղծելիս տրամադրել ճշգրիտ և ամբողջական տեղեկություններ
  • Ապահով պահել ձեր Հաշվի մուտքային տվյալները
  • Անհապաղ տեղեկացնել մեզ ձեր Հաշվի ցանկացած չարտոնված օգտագործման մասին
  • Ստանձնել պատասխանատվություն ձեր Հաշվի ներքո կատարվող բոլոր գործողությունների համար

5. Օգտատիրոջ պարտականությունները

Մեր Ծառայություններն օգտագործելիս դուք համաձայնում եք չկատարել հետևյալը՝

  • Օգտագործել Ծառայությունները որևէ ապօրինի նպատակով
  • Խոչընդոտել կամ խաթարել Ծառայությունների կամ սերվերների աշխատանքը
  • Փորձել չարտոնված մուտք ստանալ Ծառայությունների որևէ մաս
  • Ավտոմատացված համակարգերի կամ ծրագրերի միջոցով Ծառայություններից տվյալներ դուրս բերել (scraping)
  • Փոխանցել վիրուսներ, վնասաբեր ծրագրեր կամ այլ վնասակար կոդ
  • Ներկայանալ որպես այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ
  • Օգտագործել Ծառայություններն այնպիսի եղանակով, որը կարող է վնասել, անջատել կամ խաթարել դրանք

6. Մտավոր սեփականություն

Ծառայությունների ամբողջ բովանդակությունը, գործառույթներն ու հնարավորությունները, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ տեքստերը, գրաֆիկան, լոգոները, պատկերակները, պատկերները, ծրագրային ապահովումը և ընդհանուր ձևավորումը, հանդիսանում են «ԵՐԹ» ՍՊԸ-ի բացառիկ սեփականությունը և պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքային նշանների և մտավոր սեփականության վերաբերյալ այլ օրենսդրությամբ։

Դուք չեք կարող վերարտադրել, տարածել, փոփոխել, ածանցյալ ստեղծագործություններ ստեղծել, հրապարակայնորեն ցուցադրել կամ այլ կերպ օգտագործել մեր մտավոր սեփականությունը՝ առանց «ԵՐԹ» ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության։

7. Երրորդ կողմի ծառայությունները

Մեր Ծառայությունները կարող են պարունակել հղումներ երրորդ կողմի ծառայությունների վրա կամ ինտեգրվել դրանց հետ։ Մենք պատասխանատվություն չենք կրում երրորդ կողմի ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականությունների կամ գործելակերպի համար։ Երրորդ կողմի ծառայություններից դուք օգտվում եք ձեր սեփական ռիսկով։

8. Երաշխիքներից հրաժարումը

Ծառայությունները տրամադրվում են «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով՝ առանց որևէ տեսակի ուղղակի կամ ենթադրյալ երաշխիքի։ Մենք չենք երաշխավորում, որ Ծառայությունները կլինեն անխափան, առանց սխալների կամ լիովին անվտանգ։ Տրանսպորտի չվացուցակները, երթուղիները և իրական ժամանակի տվյալները տրամադրվում են տեղեկատվական նպատակով և կարող են միշտ ճշգրիտ չլինել։

9. Պատասխանատվության սահմանափակում

Օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով՝ «ԵՐԹ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում որևէ անուղղակի, պատահական, հատուկ, հետևանքային կամ պատժիչ վնասի համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ բաց թողնված օգուտը, տվյալների կամ օգտագործման հնարավորության կորուստը, որոնք ծագել են Ծառայությունների ձեր օգտագործումից կամ դրա հետ կապված՝ անկախ նրանից՝ դրանք հիմնված են երաշխիքի, պայմանագրի, դելիկտային պատասխանատվության, թե որևէ այլ իրավական հիմքի վրա։

10. Վնասների հատուցումը

Դուք համաձայնում եք հատուցել, պաշտպանել և զերծ պահել «ԵՐԹ» ՍՊԸ-ին և նրա պաշտոնատար անձանց, տնօրեններին, աշխատակիցներին ու ներկայացուցիչներին ցանկացած պահանջից, պարտավորությունից, վնասից, կորստից և ծախսից, որոնք ծագել են Ծառայությունների ձեր օգտագործումից կամ սույն Պայմանները ձեր կողմից խախտելուց, կամ որևէ կերպ կապված են դրանց հետ։

11. Կիրառելի իրավունք

Սույն Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ՝ առանց հաշվի առնելու իրավունքի կոլիզիայի նորմերը։ Սույն Պայմաններից ծագող ցանկացած վեճ ենթակա է Հայաստանի Հանրապետության դատարանների բացառիկ իրավասությանը։

12. Սույն պայմանների փոփոխությունները

Մենք իրավունք ենք վերապահում ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները։ Ցանկացած փոփոխության մասին մենք կտեղեկացնենք ձեզ՝ թարմացված Պայմանները սույն էջում հրապարակելով և «Վերջին թարմացումը» ամսաթիվը թարմացնելով։ Փոփոխությունների հրապարակումից հետո Ծառայությունների ձեր շարունակական օգտագործումը նշանակում է, որ դուք ընդունում եք փոփոխված Պայմանները։

13. Կապ մեզ հետ

Եթե սույն Պայմանների վերաբերյալ ունեք հարցեր, խնդրում ենք կապվել մեզ հետ՝

«ԵՐԹ» ՍՊԸՀասցե՝ ՀՀ, ք. Երևան 0084, Օհանովի փ. 17Հեռախոս՝ +374 55 805 828Էլ. փոստ՝ [email protected]

14. Փաստաթղթի լեզուն

Սույն փաստաթուղթը կազմված է հայերեն և անգլերեն լեզուներով։ Հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։